Պարտադիր բաղադրիչը շարունակվում է պահպանվել. Արծվիկ Մինասյան
09/09/2014 17:29

Պարտադիր բաղադրիչը շարունակվում է պահպանվել. Արծվիկ Մինասյան

ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն հայտարարեց, որ քառյակը պատրաստվում են Կուտակային կենսաթոշակային հարցով դիմել Սահմանադրական դատարան:

«Ուզում եմ տեղեկացնել, որ ՍԴ բողոքարկման դիմումը պաշտպանվում է ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունների կողմից, մեզ միացել են նաև ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»: Մեր պատգամավոր գործընկերները կփորձեն խորամուխ լինել այն օրենքների մեջ, որոնք ոտնահարում են մեր քաղաքացիների իրավունքները»,- ասաց Ա. Մինասյանը:

Պարտադիր բաղադրիչը, նրա խոսքով,  շարունակում է պահպանվել.«Վստահ եմ, որ մեր քաղաքացիները ՍԴ-ում իրենց իրավունքները կպաշտպանեն»:

Նախորդող հրապարակում` Կուտակայինի հետ կապված` քառյակը կդիմի Սահմանադրական դատարան

Պարտադիր բաղադրիչը շարունակվում է պահպանվել. Արծվիկ Մինասյան