Ավտովթար Աբովյան փողոցում. վարորդը հոսպիտալացվել է
09/09/2014 10:25

Ավտովթար Աբովյան փողոցում. վարորդը հոսպիտալացվել է

Սեպտեմբերի 8-ին, ժամը 21.16-ին քաղաքացի Բաբայանից ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում ավտոմեքենան կողարջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:  Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և կողաշրջվել, ինչից վարորդ Ք. Ա.-ը (1976թ.), ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել է Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Ավտովթար Աբովյան փողոցում. վարորդը հոսպիտալացվել է