Թուրքիայի վարչապետը սեպտեմբերին կայցելի Ադրբեջան
09/09/2014 15:43

Թուրքիայի վարչապետը սեպտեմբերին կայցելի Ադրբեջան

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն սեպտեմբերի 19-20 կայցելի Բաքու, իսկ մինչ այդ նա այցելելու է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն:

Trend գործակալության փոխանցմամբ, Դավութօղլուն Ադրբեջանում կմասնակցի Հարավկովկասյան գազամուղի(Բաքու-Թբիլիսի-Էրզրում) ընդլայնման մեկնարկի արարողությանը:

2013-ի դեկտեմբերի 17-ին Ադրբեջանը որոշում է կայացրել գազային «Շահ Դենիզ» հանքավայրի շահագործման հետ կապված, ինչը թույլ կտա 10 միլիարդ խմ գազ արտահանել Եվրոպա:
 

Թուրքիայի վարչապետը սեպտեմբերին կայցելի Ադրբեջան