.jpg)
Նոր գիրք. Յանուշ Լեոն Վիշնևսկու «Գրանդը» թարգմանվել է հայերեն
Երևան է ժամանում աշխարհահռչակ լեհ գրող Յանուշ Լեոն Վիշնևսկին: Հայ ընթերցողին նա կներկայացնի իր նոր ստեղծագործությունը՝ «Գրանդ» վեպը: Հանդիպումը բացառիկ է, քանի որ առաջին անգամ հայ ընթերցողը հնարավորություն կունենա ընթերցելու Վիշնևսկու ստեղծագործությունը՝ հայերեն:
Գրքի հայերեն, ռուսերեն և ուկրաիներեն թարգմանությունները կատարվել են միաժամանակ: Հայերեն թարգմանության խմբագիրն է Զավեն Բոյաջյանը:
Սոպոտի «Գրանդ» հյուրանոցում տեղի ունեցող իրադարձությունները փոխում են մարդկանց ճակատագրերը: Մեր օրերում գործող այս հյուրանոցում տարբեր ժամանակներում բնակվել են Հիտլերը, Պուտինը, դը Գոլը, Մառլեն Դիտրիխը և այլոք: Հրեաների հոլոքոստի, քաղաքական ինտրիգների ու պարզ մարդկային հարաբերությունների մասին պատմությունները խաչվում են հյուրանոցային համարներում ու դառնում Վիշնևսկու վեպի առանցքը: Իրեն հատուկ նրբությամբ՝ Վիշնևսկին ներկայացնում է հերոսների ապրումներն ու զգացողությունները, վախերն ու երջանկությունը:
Դավաճանության, հիշողությունների ու սպասումների մեջ խճճված հերոսների համար Վիշնևսկին ունի միշտ գործող մի դեղատոմս՝ սերը:
Արդեն հաջորդ շաբաթ «Գրանդ»-ը կհայտնվի երևանյան գրախանութներում:
Գրքի շնորհանդեսը, որին կմասնակցի նաև հեղինակը, տեղի կունենա սեպտեմբերի 27-ին` Երևանի Ռոյալ Թուլիփ Գրանդ հյուրանոցում:
Հիշեցնենք, որ «Գրանդ» պատմվածքի շնորհանդեսը «Գրական տապան» փառատոնի միջոցառումներից է: Ամենամյա գրական փառատոնը այս տարի տեղի կունենա սեպտեմբերի 18-28-ը և Հայաստան կբերի աշխարհի 11 երկրի գրողների: