.jpg)
Լ. Սարգսյան. Ներմուծվում են դեղեր, որոնք ոչ միայն ազդեցություն չեն ունենում
ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանն ԱԺ հայտարարությունների ժամանակ նշեց, որ առողջապահական համակարգում դեղերի որակի հետ կապված խնդիր կա:
«Հաճախ ներմուծվում են ցածրորակ դեղեր, որոնք ոչ միայն ազդեցություն չեն ունենում, այլև` վտանգում են մարդու առողջությունը, կյանքը: Օրենսդրական որոշակի բացերի պատճառով Հայաստան են ներկրվում դեղորայք այն երկրներից, որտեղ չկա որակյալ արտադրանք»,- մասնավորապես ասաց Լ. Սարգսյանը:
Շարունակելով խոսքը` պատգամավորը հիշեցրեց, որ առողջապահության նախարար Արմեն Մուրդայանը հայտարարել է, որ մշակվել է դեղերի մասին նոր օրինագիծ.
«Ուզում եմ հույս հայտնել, որ օրենսդրական այս նախաձեռնությամբ այդ խնդիրները կլուծվեն»: