.jpg)
Մ. Շահգելդյան. Տույժերի մասին իրազեկման խնդիրն անհապաղ լուծում է պահանջում
Տույժերն ու տուգանքներն առաջացնոմ են մարդկանց մեջ լուրջ դժգոհություն: Բնական է, որ դժգության հետ մեկտեղ առաջանում է լարվածություն: ԱԺ նիստին, խոսելով վարչական իրավախախտումների մասին օրենքի մասին, նման կարծիք հայտնեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելյանը:
Նա ընդգծեց, որ տուգանքների ու դրանց տույժերի մասին իրազեկումն առայժմ խնդիր է, որն անհապաղ լուծում է պահանջում:
Ինչ վերաբերում է օրենքին, ապա, ըստ Մհեր Շահգելդյանի, այն համալիր լուծումների անհրաժեշտություն ունի:
«Սա այն տիպի խնդիր է, որ, իմ կարծիքով, պետք է խորն ուսումնասիրվի»,- ասաց նա` միևնույն ժամանակ կարևորելով, որ փոփոխություն է տեղի ունեցել:
Այստեղ պատգամավորը լուծում է առաջարկում իրազեկման այլընտանքային տարբերակը. Այն է` մարդկանց տեղեկացնել կամ հաղորդագրության, կամ ինտերնետայն հասցեի միջոցով: