.jpg)
Խորհրդարանում մեկնարկեց քառյակի նիստը
Քիչ առաջ խորհրդարանում մեկնարկեց քառյակի նիստը:
Խորհրդարանական աշխատանքների մեկնարկին զուգընթաց, սա 4 ոչ իշխանական ուժերի առաջին համատեղ հանդիպումն է:
Ինչպես խորհրդարանից հայտնում է Aysor.am-ի թղթակիցը, հանդիպմանը ներկա են ՀԱԿ խմբակցությունից Լևոն Զուրաբյանը, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյնաը, Աղվան Վարդնյանը, Արմեն Ռուսատամյանը, «Ժառանգությունից»` Թևան Պողոսյանը, Ռուբեն Հակոբյանը և ԲՀԿ-ից` Նարիա Զոհրաբյանն ու Վարդան Օսյանյանը:
Օրակարգում ընդգրված են քառյակի հետագա անելիքները, ինչպես նաև` կքննարկվի կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված ՍԴ դիմելու հարցը:
Ի դեպ, այսօր վերջնականապես քառյակը պետք է որոշի, միասնական հավաք անցկացնելո՞ւ է, թե՞ ոչ: