.jpg)
«Սահմանադրական բարեփոխումները կարող են ճակատագրական լինել Հայաստանի համար»
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ԱԺ հայտարարությունների ժամին ասաց, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ չկա կոնսեսուս:
«Իշխանությունները, ինչպես նաև որոշ քաղաքական ուժեր գտնում են, որ այս պահին դրա անհրաժեշոտությունը կա: Բավական է փաստել, որ 41 մաժորային մանդատները իշխանության համար են, և հասկանալի է արդեն դառնում, որ իր մտորումներում իշխանությունները ազնիվ չեն: Հստակ է նաև, որ ընդդիմությունը չունի հնարավորություն, որպեսզի վերահսկի, թե ինչ է կատարվում բյուջեի հետ: Իսկ Զիմբաբվեից ժամանող մասնագետները, որ պետք է գան ու աշտարակցուն, արարատցուն սովերեցնեն, թե ինչպես են ծիրան աճեցնում, դա ծիծաղելի է»,- ասաց Ռ. Հակոբյանը:
Պատգամավորն ասաց, որ «Ժառանգության» խմբակցության նախձեռնությամբ տեղի կունենան քննարկումներ` կապված սահմանադրական բարեփոխումների հետ, որին պատգամավորը հրավիրեց մասնակցել բոլորին:
«Այս կարևորագույն փաստաթուղթը կարող է ծանր անդրադառնալ երկրի անվտանգության վրա և ճակատագրական լինել Հայաստանի համար: Ոստի իշխանություններին կենչ ենք անում զերծ մնալ այդ փաստաթուղթը ստորագրելուց և հետ կանգնել այդ քայլից»,- եզրափակեց խոսքը Ռ. Հակոբյանը: