.jpg)
Գյումրիի ժամանակավոր կացարանները սանտինիտարահիգիենիկ չեն. ՀՀԿ պատգամավոր
ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ԱԺ հայտարարությունների ժամին հարց բարձրացրեց Գյումրի քաղաքի անօթևանների վերաբերյալ:
«Կարծում եմ` ժամանակն է, որպեսզի մենք միջոցներ տրամադրենք` նրանց խնդիրները լուծելու համար: Թեև Կառավարութան ղեկավարը երկու անգամ եղել է մարզում, բայց ավելորդ չէ մեկ անգամ ևս այս ամենի մասին բարձրաձայնել»,- ասաց նա:
Սուքիաս Ավետիսյանն անդրադարձավ վթարային շենքերի հարցին, որոնք ևս Գյումիրում հրատապ են համարվում: Նրա խոսքով` լուրջ է նաև ժամանակավոր կացարանների խնդիրը:
«Մի քանի հազարավոր կացարանները խաթարում են ոչ միայն քաղաքի ճատարապետական տեսքը, այլև դրանք սանտինիտարահիգիենիկ չեն: Պահանջում եմ, որպեսզի իշխանությունները քայլեր ձեռնարկեն այս խնդիրը լուծելու ուղղությամբ»,- ասաց նա: