ՀԱԿ անդամ. Հայաստանի տնտեսական խնդիրների հիմնական պատճառը արտագաղթն է
09/09/2014 13:59

ՀԱԿ անդամ. Հայաստանի տնտեսական խնդիրների հիմնական պատճառը արտագաղթն է

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ անդամ, տնտեսագետ Զոյա Թադևոսյանը խոսեց Մաքսային միության Հայաստանի անդամակցության շուրջ` նշելով, որ անդամակցության վերաբերյալ դեռևս կան չպարզեցված շատ հարցեր, խոչընդոտներ:

«Ռուսաստանում ձևավորված տնտեսական իրավիճակը լավատեսական տրամադրվածության հիմքեր չի ստեղծում. գործընթացը կսառեցվի»,- համոզվածություն հայտնեց տնտեսագետը:

Ըստ բանախոսի, Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները էականորեն ազդում են ՌԴ տնտեսության վրա, իսկ Հայաստանը չի կարողանում արտահանման ծավալներն ավելացնել. «Հայաստանում գյուղատնտեսությունը գտնվում է լքված վիճակում»:

Ինչ վերաբերում է ՌԴ վերաբերմունքին, ապա Զ. Թադևոսյանը նկատեց, որ Հայաստանին ՌԴ-ն նայում է որպես ամբողջությամբ իր իշխանության տակ գտնվող երկրի:

«Հայաստանի տնտեսական խնդիրների հիմնական պատճառը արտագաղթն է»,-շեշտեց ՀԱԿ անդամը:
 

ՀԱԿ անդամ. Հայաստանի տնտեսական խնդիրների հիմնական պատճառը արտագաղթն է