.jpg)
ԵՊՀ-ում նշվեց պատմության և բանասիրության ֆակուլտետների 95-ամյակը
Այսօր Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Մայր բուհի պատմության և հայ բանասիրության ֆակուլտետների հիմնադրման 95-ամյակին նվիրված հանդիսություն: Միջոցառմանը ներկա էր Մայր բուհի բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Մինչ հանդիսության մեկնարկը ներկայացվեց համալսարանի պատմությունը փաստող փաստավավերագրական ֆիլմը, այնուհետ խոսք ասաց Երևանի պետական համալսարանի ռեկոտոր Արամ Սիմոնյանը:
Ռեկտորը նախ շնորհավորեց բոլորին առաջին ֆակուլտետի և համալսարանի հիմնադրման 95-ամյակի առթիվ, հուսալով, որ համալսարանի ձեռքբերումները կշարունակվեն նաև հետայսու:
Ա. Սիմոնյանի խոսքով, հայի ինքնության կարևորագույն հիմքերի, լեզվի, մշակույթի պատմության խարխալմանն ուղղված ոտնձգությունները` Արշակունյաց շրջանից սկիզբ առնելով շարունակվում են նաև մեր օրերը, ի դեմս հայի ինքնության պահպանման պատասխանատվություն ստանձնած փառավոր անհատների, հայ ժողովուրդը դիմակայել է այդ ոտնձգություններին, հայապահապանության համար կարոև է նաև հայոց պատմությունը իմաստավորող սերունդը:
«ԵՊՀ-ն ամենայն պատասխանատվությամբ ստանձնել է նման սերնդի կայացման առաքելությունը, որի երկու ֆակուլտետեները ծանրակշիռ դերն ունեն»,- ասաց Արամ Սիմոնյանը:
ԵՊՀ-ի ռեկտորը հատկապես հիշեց 1930-ականն թվականները, երբ ստալինյան բռնաճնշումների պայմաններում հայագիտությունը աննախադեպ զարգացում ապրեց: Ա. Սիմոնյանը ներկայարցեց Խաչիկ Դաշտենցի տողերը, ով այդ տարիներին, լինելով ԲՈՒՀ-ի ուսանող, գրել էր. «Աբեղյանն էր Մանուկ լսարան մտնում լուռ` Քուռկիկ Ջալալու սանձից բռնած, և Լեոն էր գալիս` մի անամոք մրմուռ իր նոր խոհերին պարսին խառնած, Ղափանցյանն էր Գրիգոր մեզ գրափար կարդում` գիրն Եղիշեի լուսաբրբառ, Աճառյանն էր Հրաչյա համալսարան մտնում, որպես շարժական լեզվի տաճար»:
ԵՊՀ ռեկտորը ներկայացրեց այն կաճառային աշխատանքները, որոնք հեղինակել են համալսարանի շրջանավարտները:
Նշենք, որ պատմության ֆակուլտետը գործում է հիմնադրման օրվանից, սակայն մինչև առանձին ֆակուլտետ դառնալը պատմության ամբիոնը գործել է որպես պատմալեզվագրական ֆակուլտետի բաժին: Հիմնադրման օրվանից ֆակուլտետը տվել է 8 000 շրջանավարտ: Հայ բանասիրության ֆակուլտետը համալսարանի հիմնադիր ֆակուլտետներից է, նրա հիմքի վրա այսօր գործում են Արևելեգիտության, Ռուս բանասիրության, Ռոմանագերմանական բանասիրության և Ժուռնալիստիկայի ֆակուլտետները
Նշենք, որ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետն ավարտել են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
ԵՊՀ առաջին ուսանողները եղել են 29-ը: