Հարությունյան. Փողոցների բեռնաթափման համար նոր ավտոկայանատեղիներ կբացվեն
10/09/2014 17:10

Հարությունյան. Փողոցների բեռնաթափման համար նոր ավտոկայանատեղիներ կբացվեն

ԱԺ պատգամավոր Լևոն Դոխոլյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց հնչերեց ճանապարհային տրանսպորտի թույլատրելի արագության մասին:

«Մասնավորապես Երևան-Արարատ ավտոճանապարհին որքա՞ն է թույլատրելի արագությունը»,- հարցրերց նա` հետաքրքրվելով, թե ընդհանրապես Կառավարությունն ի՞նչ ծրագրեր է իրականցնում այս ուղղությամբ:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, պատասխանելով հարցին, ասաց, որ Կառավարությունն այս ուղղությամբ մի շարք ծրագրեր է իրականանում:

«Շնորհակալություն, լավ հարց էր: Կառավարությունն այդ ուղղությամբ օրենսդրական մի շարք քայլեր է մշակում և սա օրենքի խնդիր չէ, այլ` գիտելիքի: Կոնկրետ այդ հատվածները, որ մատնանշեցիք, ևս մեկ անգամ ուսումնասիրության թիրախ կդառնան»,-  ասաց Դ. Հարությունյանը:

Դոխոլյանը հետաքրքրվեց նաև բեռնաթափման ծրագրերով: Կառավարության աշխատակազմի ղեկավարը նշեց, որ այս ուղղությամբ ևս մշակվել են մի շարք ծրագրեր: «Այո, Կառավարությունն ունի այդպիսի ծրագիր: Դրանք են` նոր փողոցների բացում, փողոցները միակողմանի դարձնելը և Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիների բացումը: Դրանք  նույնես կբեռնաթափի փողոցները»,-ասաց նա: 

Հարությունյան. Փողոցների բեռնաթափման համար նոր ավտոկայանատեղիներ կբացվեն