.jpg)
Կենտրոնի որոշ հատվածներում գազամատակարարումը կդադարեցվի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով վաղը` սեպտեմբերի 11-ին, ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն դադարեցվելու է Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտա, Գրիգոր Լուսավորիչ, Արգիշտի, ինչպես նաև Գրիգոր Լուսավորիչ, Խորհրդարանի, Արգիշտի փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: