.jpg)
ՄՄ-ին անդամակցելիս 300 անուն ապրանք ՀՀ-ն կներմուծի էժան. Կարեն Ճշմարիտյան
«Հոկտեմբերին հնարավոր է Մաքսային միությանն անդամակցելու խնդիրը որոշվի: Կարճ ժամանակ է մնացել և ինձ հետաքրքրում է, թե արդյոք կառավարույունը, և մասնավորապես, Էկոնոմիկայի նախարարությունը քննարկե՞լ է, թե ինչ գնաճ է սպասվում առաջիկայում: Եթե այո, ի՞նչ միջոցներ է ձեռնարկել նախարարությունն այս ուղղությամբ: Կարծում եմ, որ դուք հաշվարկած կլինեք, թե ինչպիսի ռիսկեր են դրանք իրենց մեջ պարունակում»,- ԱԺ-Կառավաորւթյուն հարցուպատասխանի ժամանակ նման հարց հնչեցրեց պատգամավոր Խաչատուր Քոքոբերլյանը:
Ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ասաց, որ հարցը բավականին ընդլայնված պատասխան է ընկալում:
«Ինչ վերաբերում է գնաճային հաշվարկներին, դրանք իրենց մեթոդոլոգիայով կատարվում են ԿԲ կողմից, որոնք հետագայում հիմք են հանդիսանում պետբյուջեի և տնտեսական քաղաքականությունը ուղղորդելու համար: Այսօրվա դրությամբ բանակակցությունների արդյուքում սպառողական ապրանքների ցանկը ներառված է այն բացառությունների ցանկում, որ դրանք կունենան որոշակի արտոնություններ: Առաջին անհրաժեշտության ապարանքները, դրանք բոլորն էլ ընդգրկված են 800 և ավելի ապրանքների ցանկում, որոնք ընդգկված են ՄՄ ապրանքացուցակում: Կա 300 անուն ապրանքներ, որոնք Հայաստանը ներմուծելու է համեմատաբար ավելի էժան գներով»,- նշեց նախարարը:
Խաչատուր Քոքոբելյանը հակադարձեց, նշելով, որ բոլոր հարցերի պատասխանները պետք է կառավարությունն ունենար: «էկոնոմիկայի նախարարը առավել ևս պետք է քաջատեղյակ լիներ դրանց, առանց խորը վերլուծության»,-ասաց նա:
Նախարարն արձագանքեց, որ վերլուծություններ արվում են, բայց առանձին ապրանքատեսակների գծով: «Այստեղ շաղկապված այնքան գործոններ կան, որ պետք հաշվարկել: Մենք չենք շտապում, իսկ գործընթացը, որն ընթանում է, ընթանում է ընդհանուր բանակցային ֆորմատով: Ինչ վերաբերում է գործընկերներին, մեր գործընկեր երկրների կողմից նոր առաջարկներ դեռևս չկան: Մնացած հարցերին կպատասխանեմ գրավոր»,- նշեց Կ. Ճշմարիտյանը: