Մանոյան. Նախագահների հանդիպումներից հետո Ադրբեջանը դժվար փոխի իր կեցվածքը
10/09/2014 13:40

Մանոյան. Նախագահների հանդիպումներից հետո Ադրբեջանը դժվար փոխի իր կեցվածքը

Ուելսում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի մասնակցությամբ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն ինչ-որ տեղ ԱՄՆ շահագրգռվածության արդյունք էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն` ընդգծելով, որ այդ հանդիպումը դրական է գնահատում:

Միևնույն ժամանակ` ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավարը հույս չունի, որ այս հանդիպումներից հետո Ադրբեջանը կփոխի իր կեցվածքը, որի պատճառով բանակցություններն առաջ չեն շարժվում.

«Այս հանդիպումներից հետո Ադրբենջանը, դժվար թե, փոխի իր կեցվածքը: Ամեն դեպքում միջնորդ պետությունները փորձում են նվազեցնել պատերազմի հավանականությունը»,- ասաց Կիրո Մանոյանը:

Նա անդրադարձավ նաև Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը` ընդգծելով, որ  դեռ պետք է սպասել, թե ինչ կորոշի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը.

«Այս դեպքում կարող է լինել նույնն, ինչ Շվեյցարիայի  դեպքում: ՄԻԵԴ-ը կարող է հայտարարել, որ այն հակասում է խոսքի ազատության սկզբունքին»,- բացատրեց Կիրո Մանոյանը` ավելացնելով, որ կարող են լինել հակաքայլեր նաև Թուրքիայի կողմից:
 

Մանոյան. Նախագահների հանդիպումներից հետո Ադրբեջանը դժվար փոխի իր կեցվածքը