.jpg)
10/09/2014 16:41
Նաիրիտցիները մինչև սեպտեմբերի 15-ը կստանան մեկ ամսվա աշխատավարձ
Մինչև սեպտեմբերի 15-ը «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կստանան իրենց մեկ ամսվա աշխատավարձը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էնեգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը:
Հարցին, թե գործարանի տնօրենի աշխատանքից ազատվելը դրանո՞վ էր պայմանավորված, նախարարը վստահեցրեց, որ ոչ:
«Նա հեռացել է իր դիմումի համաձայն»,- ասաց նախարարը: