.jpg)
Շավարշ Քոչարյանը պատասխանել է Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն, ի պատասխան Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվական ծրագրի հարցին, անդրադարձել է Թուրքիայի նորանշանակ արտաքին գործերի նախարար Չավուշօղլուի օրերս արված հայտարարությանն, այն մասին, թե Հայաստանն է մեղավոր հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորվածության համար: Չավուշօղլուն նշել էր նաև, որ հայկական կողմն անգամ պատասխան չի տվել 2005թ-ի` Թուրքիայի վարչապետի նամակին:
«Չէի ցանկանա հավատալ, որ Թուրքիայի արտգործնախարարության արխիվում չի պահպանվել դեռևս 2005թ. ապրիլի 25-ին` Թուրքիայի վարչապետի նամակը ստանալուց մի քանի օր անց, հայկական կողմի տված և հրապարակած պատասխանը։
Թուրքիան հետևողականորեն տանում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքական գիծը և շարունակաբար ապարդյուն փորձեր է կատարում` խեղաթյուրելու և ժխտելու պատմական փաստերը:
Թուրքական կողմի հենց այդ մոտեցումն է, որ շարունակում է խոչընդոտ հանդիսանալ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար»,- ասել է Շավարշ Քոչարյանը: