Հարց վարչապետին. Ի՞նչ եք արել Ձեր պաշտոնավարման այս 4 ամսվա ընթացքում
10/09/2014 17:44

Հարց վարչապետին. Ի՞նչ եք արել Ձեր պաշտոնավարման այս 4 ամսվա ընթացքում

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ քաղաքականություն է կառավարությունը վարել այս 4 ամիսների ընթացքում:

«Պարոն Աբրահամյան, քաղքական ուժերը Ձեզ հետ մեծ հույսեր էին կապում: Փոխանակ խնդիրները լուծվեին, դրանք էլ ավելի խորացան: Ի՞նչ եք արել այս ընթացքում: Գազը թանկացավ, գազի սպառումը քչացավ: 12 հազար բնակարան գազաֆիկացվել է, սակայն մարդիկ գազը չեն օգտագործում: Գազաֆիկացվում է Հայաստանը, սակայն գազի գինը արդյունքում բարձրանում է: Նույնը հոսանքի ձետ կապված: Ես միշտ ասել եմ, որ այս քաղաքականությունը հանգեցնում է սպառողների նվազման: Նույնը կարելի է ասել նաև «Նաիրիտի» հետ կապված: Խնդիրը գնալով ավելի է խորանում: Այդ մարդիկ չեն կարողանում ճշտել` ով է այդ գործարանի սեփականտերը: Որոտանի էպոպեան ինչո՞վ է ավարտվելու: Ստացվում է, որ հարսով փեսուն լավություն ենք անում: Այս քաղաքականությունը որքա՞ն պետք է շարունակվի և ի՞նչ կլինի վերջնական արդյունքում»,-ասաց պատգամավորը:

Հարցին, սակայն, վարչապետ Հովիկ Աբրահամյանի փոխարեն պատասխանեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ով նշեց, որ բարձրացված խնդիրների վերաբերյալ մանրամասները ներկայացնելու համար մի քանի րոպեն բավական չէ:

«Բարձրացրած հարցեը բավականին ծավալուն են և այս ընթացքում չեմ տեղավորվի պատասանել դրանց բոլորին: Միայն կասեմ, որ այս ամիսների ընթացքում նշված խնդիրների հետ կապված բավականին ծավալուն աշխատանք է կատարվել»,- վստահեցրեց նախարարը` շարունակելով, որ այս ընթացքում արվել են ծրագրեր, որոնք վերաբերում են կոռուպցիոն ռիսկերին, կորուստներին:

Ինչ վերաբերում է «Նաիրիտին», ապա նախարարը կրկին շեշտեց, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հետ պայմանավորվածությունն ուժի մեջ է: «Կառվարության կողմից արվելու է ամեն ինչ գործարանը վերագործարկելու ուղղությամբ: Վերիջին հանդիպման ընթացքում հայտարարվեց, որ մեկ ամսվա աշխատավարձը կվճարենք: Ինչ վերաբերում է հետագա գորածարկմանը, ապա ձևավորվում են որոշակի արժեքներ և մեկ շաբաթվա ընթացքում այդ փաթեթի հետ կապված կհնչեն առաջարկներ: Իսկ Քիմպրոմի հետ կապված, կարող եմ ասել, որ այդ ձեռնարկությունը հարյուր տոկոսանոց մասնավոր կառույց է: Այդ հարցերը պետք է լուծվեն բաժնետերերի միջև: Որպես կառավարության անդամ` ես վստահեցնում եմ, որ Քմիպրոմի աշխատակիցների հարցը լուծում է կառվարությունը»,-ասաց նա:

Արամ Մանուկյանը հակադարձեց, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ է անում կառավարությունը: «Կառավարությունը շատ սիրուն բառ է: Պարոն Աբրահամյան, ես Ձեզ հարց եմ տալիս Ձեր վարած քաղաքականության մասին, որի հետ Երվանդ Զախարյանը կապ չունի: Այն հարցերը, որ հնչեցին, այդ մարդն այդ ամենին չի տիրապետում: Առաջիկա հանրահավաքների հետ կապված այդ հարցերը շատ կարևոր են և ես ձեզանից եմ հետարքրվում: Եթե չպատասխանեք, ես դա ևս պատասխան կընկալեմ»,-ասաց պատգամավորը, ում ի պատասխան կրկին արձագանքեց Ե. Զախարյանը:

«Էներգետիկայի նախարությունը լիազորված մարմին է, որը պատրաստ է պատասխանել ձեր հարցերին: Կան ծրագրեր և միջոցառումներ, որոնք ընթացքի մեջ են: Նշեցի, որ հարցերը շատ են և ես չեմ տեղավորվի ժամանակի մեջ: Ես գրավոր կպատասխանեմ»,- ասաց նախարարը:

Հարց վարչապետին. Ի՞նչ եք արել Ձեր պաշտոնավարման այս 4 ամսվա ընթացքում