.jpg)
«Air Armenia»-ն ռուսական կողմին վճարումներ չի արել սանկցիաների պատճառով
Կապված այսօրվա «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա» պետական վարչական ունիտար կազմակերպության հաղորդագրության հետ, «Էյր Արմենիա» Ավիաընկերությունը տեղեկացնում է բոլորին, որ դեռ մեկ ու կես ամիս առաջ բոլոր փոխանցումները «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա» պետական վարչական ունիտար կազմակերպությունը կատարվում էին առանց խնդիրների դոլարով:Այս մասին պաշտոնական հաղորադգրություն է տեղադրել ընկերությունն իր Facebook-յան էջում:
«Սակայն մեր կողմից իրականացված վճարումները չեն հասել հասցեատիրոջը, քանի որ Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից կիրառվել են սանկցիաներ ՍՆՊ ռուսական բանկի նկատմամաբ, որտեղ և գտնվում են «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա» պետական վարչական ունիտար կազմակերպություն հաշիվները:
Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա հետ տվյալ տեխնիկական խնդիրները քննարկելուց հետո եկել ենք համաձայնության, որպեսզի տվյալ գումարները փոխանցվեն ռուբլիյով:
Իրականացվել են 200 հազար դոլարին համարժեք ռուբլիյով փոխանցումներ, որոնք հասել են հասցեատիրոջը: Սակայն հերթական 108 հազար դոլարին համարժեք ռուբլու փոխանցման ժամանակ Ամերիաբանկը գրավոր տեղեկացրեց մեզ, որ վերոհիշյալ սանկցիաների պատճառով տվյալ փոխանցումն հնարավոր չի իրականացնել:
Դրանից հետո Էյր Արմենիա ընկերության մոսկվայի ներկայացուցչության վարած բանակցությունների արդյունքում եկանք պայմանավորվածության, որ «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա» պետական վարչական ունիտար կազմակերպությունը մինչև սեպտեմբերի 21-ը կներկայացվեն այլ բանկային տվյալներ (բանկ, որը չի գտնվում սանկցիաների տակ) փոխանցումները իրականացնելու համար:
Համապատասխան նոր հաշիվներ ստանալուց հետո բոլոր գումարները ժամանակին կվճարվեն:
Տեղեկացնում ենք բոլոր ուղևորներին, որ «Էյր Արմենիա» ավիաընկերությունն իրականացնում և իրականացնելու է իր չվերթները ըստ չվացուցակի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախորդող հրապարակում` «Air Armenia»-ն ռուսական կողմին գումար չի փոխանցել տեխնիկական պատճառներով