.jpg)
Որքան շատ, այնքան` լավ. Երևանի ոստիկանապետը` ոստիկանների աշխատավարձի մասին
Թող լրագրողներին քիչ հետաքրքրի, թե որքան աշխատավարձ է ստանում ոստիկանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը:
«Ինչպես դուք, այնպես էլ մենք պաշտպանում ենք հասարակության շահերը: Որքան շատ, այնքան` լավ»,- նշեց նա՝ ընդգծելով, որ ոստիկանի աշխատանքն է պաշտպանել հանրության շահերը և նա իր աշխատանքը կատարում է ոչ թե հանուն աշխատավարձի, այլ` հանուն հասարակության շահերի: «Ինձ համար բոլորը տուժող են: Կապ չունի օլիգարխ են, հասարակ քաղաքացի, թե պաշտոնյա»,- հավելեց նա:
Ի դեպ՝ Ա. Կարապետյանը նշեց, որ այսօր գիշերը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում սպանության դեպք է գրանցվել, որն արդեն բացահայտվել է:
«Հանցագործն այս պահին ինքախոստովանական ցուցմունք է տալիս: Առգրավվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը»,-ասաց նա:
Իսկ թե, Երևանում իրավիճակը կթեժանա, թե ոչ, ոստիկանապետը դժվարանում է ասել, սակայն վստահեցնում է, որ ցանկացած պարագայում ոստիկանությունը կկատարի իր աշխատանքը:
«Ոստիկանությունն ի զորու է կատարել իր առջև դրված ցանկացած խնդիր»,-ասաց նա՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ ցանկացած քաղաքացու իրավունքն է պաշտպանել իր շահերը: «Տվյալ անձը ուղղակի չպետք է պաշտոնյայի անուն անվանարկի և իմիջ ձեռք բերի»,-ասաց նա:
Հարցին, թե մինչ օրս քանի ոստիկանի նկատմամաբ է քրեական գործ հարուցել, ովքեր խոչընդոտել են լրագրողի աշխատանքը, Երևանի փոխոստիկանապետը նշեց, որ կան հարուցված քրեկան գործեր, որոնք դեռ չեն ավարտվել:
Նա տեղեկացրեց նաև, որ շուտով ոստիկանները նոր համազգեստ են կրելու: