Արցախի նախագահն ընդունել է Աննա Աստվածատրյան-Տուրկոտին
11/09/2014 20:11

Արցախի նախագահն ընդունել է Աննա Աստվածատրյան-Տուրկոտին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր  ընդունել է ամերիկահայ հասարակական գործիչ Աննա Աստվածատրյան-Տուրկոտին` նրա հոր` Նորիկ Աստվածատրյանի հետ: Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանն արծարծվել են արտերկրում Արցախի պատմության ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության օբյեկտիվ լուսաբանմանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Աննա Աստվածատրյան-Տուրկոտի մասնակցությունն Արցախի միջազգային ճանաչման գործում՝ այն որակելով հայրենասիրության լավագույն դրսևորում:

Բակո Սահակյանն արժևորել է Աննա Աստվածատրյան-Տուրկոտի հեղինակած «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գիրքը` այն համարելով ինքնատիպ աշխատանք, որտեղ արտացոլված են թե՛ պատմական իրադարձությունները, թե՛ մարդկային պատմություններ: 

Արցախի նախագահն ընդունել է Աննա Աստվածատրյան-Տուրկոտին