Վարորդները վարչական տուգանքների մասին կստանան նաև SMS
11/09/2014 18:26

Վարորդները վարչական տուգանքների մասին կստանան նաև SMS

Այսուհետ քաղաքացիները վարչական տուգանքի մասին ծանուցում կստանան նաև SMS հաղորդագրության միջոցով: Ազգային Ժողովում այս մասին հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը` նշելով, որ դա հնարավոր կլինի, եթե, իհարկե, օրենքն ընդունվի:

«Ես զրուցել եմ ոստիկանության ներկայացուցիչների հետ: Ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնել մինչև օրենքի ուժի մեջ մտնելը համապատասխան ծրագրային մասը ապահովել: Այս տարբերակը, կարծում եմ, մեր քաղաքացիների համար ընդունելի կլինի»,- նշեց  պատգամավորը:

Նախորդող հրապարակում`  ԲՀԿ-ն կողմ է վարչական իրավախախտումների մասին օրենքին

 

Վարորդները վարչական տուգանքների մասին կստանան նաև SMS