Գ. Հովհաննիսյանը համատեղության կարգով ՀՀ դեսպան է նշանակվել Կոստա Ռիկայում
11/09/2014 16:51

Գ. Հովհաննիսյանը համատեղության կարգով ՀՀ դեսպան է նշանակվել Կոստա Ռիկայում

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

Համաձայն հրամանագրի` Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է Կոստա Ռիկայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո):

Գ. Հովհաննիսյանը համատեղության կարգով ՀՀ դեսպան է նշանակվել Կոստա Ռիկայում