Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
11/09/2014 10:39

Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

Այսօր և վաղը Երևանում կդիտվի առանց տեղումների, արևային եղանակ, երեկոյան հնարավոր է քամի 12-15մ/վրկ:

Weather.am-ի տեղեկացմամբ` օդի ջերմաստիճանը գիշերը +19+22, ցերեկն ստվերում +33+36, երեկոյան +27+29:

Շոգ եղանակին ցանկալի է կրել բաց գույնի բամբակե հագուստ, խմել հասարակ, ոչ գազավորված ջուր, ֆիզիկապես չծանրաբեռնվել: Հիշեցնում ենք, որ ցերեկային ժամերին պարտադիր պետք է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից: Սաստիկ տապը կարող է առաջացնել գլխապտույտ, ինքնազգացողության վատթարացում:

 

Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ