Դատարանը կքննի Լևոն Հայրապետյանի կալանքը ևս 3 ամսով երկարաձգելու հարցը
12/09/2014 09:44

Դատարանը կքննի Լևոն Հայրապետյանի կալանքը ևս 3 ամսով երկարաձգելու հարցը

Այսօր Մոսկվայի Բասմանյան դատարանը քննելու է ՌԴ հետաքննական մարմնի միջնորդությունը՝ հայ խոշոր գործարար Լևոն Հայրապետյանի խափանման միջոց կալանքը ևս 3 ամսով երկարաձգելու վերաբերյալ: Այս մասին երեկ «Հայկական Ժամանակին» ասել է Լևոն Հայրապետյանի օգնական Դավիթ Երանյանը: Նա նաև նշել է, որ Հայրապետյանի առողջական վիճակը բավարար է, սակայն չգիտի՝ կկարողանա՞ մասնակցել նիստին, թե ոչ:

Հիշեցնենք, որ Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման երկամսյա ժամկետը լրանում է սեպտեմբերի 15-ին: 

Դատարանը կքննի Լևոն Հայրապետյանի կալանքը ևս 3 ամսով երկարաձգելու հարցը