.jpg)
Ծառուկյանը խոսեց այն մասին, որ Սարգսյանը չի կարող վերարտադրվել. Զուրաբյան
Հանրային խոսքում կարող են տարբեր զարգացումներ տեսնել. ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցին:
Լ. Զուրաբյանը կարծում է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարցազրույցում շատ կարևոր շեշտադրումներ կան, որտեղ առաջին անգամ հանրային մակարդակով Գագիկ Ծառուկյանը խոսում է այն մասին, թե Սերժ Սարգսյանը չի կարող վերարտադրվել:
«Նախկինում նման բան երբևէ չի եղել, ինչը ցույց է տալիս, որ մենք որակական նոր վիճակի մեջ ենք հայտնվել: Նույն հարցազրույցում Ծառուկյանը ընդգծում է, որ ժողովուրդն ինչպես ուզի, այնպես էլ կլինի»,- նշեց Լ. Զուրաբյանը: