Երևանում գործող գիշերային ակումբները պատուհաս են դարձել քաղաքացիների համար
12/09/2014 09:24

Երևանում գործող գիշերային ակումբները պատուհաս են դարձել քաղաքացիների համար

«Իրատես de facto»-ն գրում է. «Երևանում գործող գիշերային ակումբներն իսկական պատուհաս են դարձել դրա մերձակայքում ապրող քաղաքացիների համար: Դրանցից շատերը տեղակայված են բազմաբնակարան շենքերի առաջին կամ նկուղային հարկերում ու մեծ անհարմարություններ են ստեղծում տեղի բնակիչների համար:

«Իրատես de facto»-ին դիմած մի խումբ քաղաքացիներ փաստեցին, որ իրենց շքամուտքերում ամեն առավոտ կարելի է հայտնաբերել պահպանակներ ու ներարկիչներ, ինչը թույլ է տալիս պատկերացում կազմել այդ ակումբ այցելողների մասին: Այս հանգամանքը, թերևս, ամենաքիչն է հուզում տվյալ օբյեկտների տերերին, քանի որ քաղաքացիների դժգոհությունը նրանք, մեղմ ասած, «բանի տեղ» չեն դնում ու շարունակում են իրենց եկամտաբեր բիզնեսը:

Իրավիճակը, սակայն, լուրջ կանոնակարգման խնդիր ունի, ընդ որում օրենսդրական մակարդակով: Այնինչ, այս առումով ոչ մի դրական միտում չկա: 

Երևանում գործող գիշերային ակումբները պատուհաս են դարձել քաղաքացիների համար