Գիպուզկոայի նախագահը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը
12/09/2014 16:19

Գիպուզկոայի նախագահը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Գիպուզկոայի նախագահը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը: Այս մասին տեղեկանում ենք «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» կազմակերպության մամուլի ծառայությունից: 

Կազմակերպության նախաձեռնությամբ ԼՂ Արտաքին Գործերի նախարար Կարեն Միրզոյանը մեկնել է Բասկերի Երկիր և մի շարք հանդիպումներ ունեցել տարածաշրջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Հինգշաբթի օրը Սան Սեբաստիանում նախարարը հանդիպել է Գիպուզկոա մարզի նախագահ Մարտին Գարիտանոյին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի և Բասկերի Երկրի միջև հետագա համագործակցությունը: Հանդիպման ընթացքում Գիպուզկոայի կառավարության անունից Գիպուզկոայի նախագահ Մարտին Գարիտանոն ճանաչեց Լեռնային Ղարաբաղը:

«Այս ժողովրդի տառապանքին պետք է վերջ դրվի, քանի որ նրանք արժանի են ազատ և անկախ երկիր ունենալուն, որը կերաշխավորի ապագա պետականություն և լեզվի ու մշակույթի լիակատար պահպանում»,- նշել է պրն. Գարիտանոն:

Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել նաև Գիպուզկոայի կառավարության մարդու իրավունքների և միջազգային համագործակցության կառույցների հետ, նաև զրուցել է հիդրոէլեկտրակայանի ինժեներական ընկերության և գյուղատնտեսական կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Գիպուզկոա մարզը Բասկերի Երկրի երեք մարզերից մեկն է, որի մայրաքաղաքն է Սան Սեբաստիանը: Լինելով Իսպանիայի ամենափոքր մարզը, Գիպուզկոան ունի ավելի քան 700.000 բնակիչ (բասկերի բնակչության մեկ երրորդը): Տնտեսությունը հիմնականում հիմնված է երեք հենասյուների վրա՝ առևտուր, մետաղագործություն և տուրիզմ: 

Գիպուզկոայի նախագահը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը