.jpg)
«Մանչեսթեր Յունայթեդը» ռեկորդային աշխատավարձ է առաջարկում Ռոնալդուին
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին պայմանագիր առաջարկել շաբաթական 300.000 ֆունտ աշխատավարձով։ Բրիտանական լրատվամիջոցները գրում են, որ «մանկունյացիները» պատրաստ են Ռոնալդուի տրանսֆերի համար «Ռեալին» 60 մլն ֆունտ վճարել։
Ներկայումս «Արքայական ակումբում» Ռոնալդուն վաստակում է շաբաթական 290.000 ֆունտ։ Պորտուգալացին 2009 թ. «Մանրեսթեր Յունայթեդից» «Ռեալ» է տեղափոխվել 80 մլն եվրոյով։