.jpg)
Բարեփոխումների վերաբերյալ ՀՅԴ դիրքորոշումը դեռ վերջնական չէ. Ռ. Հակոբյան
«Քառյակն այսօր էլ շատ ակտիվ շարունակում է իր համագործակցությունը: Չեմ նկատել, թե լուծարման խնդիր է դրված: Չնայած բազմիցս ասվել է, որ քառյակը միշտ օրակարգային հարցերը դարձնում է այնպիսին, որ քաղաքական ուժերի կողմից ընդունվում է»,- ԱԺ ճեպազրույցի ժամանակ, խոսելով քառյակի ճակատագրի մասին, ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
Ինչ վերաբերում է քառյակի լուծարման մասին խոսակցություններին, ապա Ռ. Հակոբյանը վստահեցնում է, որ նման բան չկա և նորմալ է, որ որոշ հարցերում քառյակի մաս կազմող ուժերը չեն ունենում նույն տեսակետը:
«Անշուշտ, պետք է ասեմ, որ շատ կարևոր է այն` ՍԴ բարեփոխումների վերբերյալ ունենք միասնական դիրքորոշում: Ու թեև ՀՅԴ-ն իր դիրքորոշումն արդեն արտահայտել է, բայց դա վերջնական որոշում չէ: Եվ անկախ արդյունքից` շատ եմ կարևորում, որ իր աշխատանքը քառյակը միասնական շարունակի»,- ասաց նա` հավելելով, որ այսօր քառյակն այն միավորումն է, որը կարող է ժողովրդին ուղղորդել:
Ինչ վերաբերում է քառյակի հանրահավաքին, ապա նա նկատեց, որ օրը վերջնական դեռ որոշված չէ: Նրա խոսքով` այսօր քառյակը իր հերթական նիստը կգումարի, որի ընթացքում վերջնական որոշում կկայացվի:
«Այսօր մեր խմբացությունում կլինի քառյակի հերթական աշխառանքը, որտեղ կձևավորվի հանրահավաքի օրակարագը»,-ասաց նա: