.jpg)
«Հանրահավաքին ընդառաջ` քառյակը մարզային այցելություններ կկազմակերպի»
Քիչ առաջ ավարտվեց քառյակի հերթական նիստը: Նիստի ավարտից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քառյակի հանրահավաքի օրվա ու ձևաչափի մասին վերջնական որոշում կկայացվի սեպտեմբերի 16-ին կայանալիք քառյակի հերթական նիստի ժամանակ:
Ռ. Հակոբյանի խոսքով` նիստի ընթացքում որոշվել է հանրահավաքին ընդառաջ մարզային այցելություններ կազմակերպել:
«Մարզերում ևս նախապատրաստական աշխատանքներ կիրականացվեն: Հանրահավաքի բոլոր մանրամասները վերջնական կհայտարարվի սեպտեմբերի 17-ին»,-ասաց նա` ընդգծելով, որ քառյակ հերթական նիստը տեղի կունենա ԲՀԿ կուսակցությունում:
Ըստ Ռուբեն Հակոբյանի` վերջնական որոշում կայացնելուն խոչընդոտել են տեխնիկական որոշ հարցեր: Հարցին, թե հանրահավաքին ՀՅԴ-ն մասնակցելո՞ւ է` Ռ. Հակոբյանը արձագանքեց. «Դաշնակցության հարց չկա: Կան տեխնիկական խնդիրներ, որոնք քննարկելու անհրաժեշտություն կա: Ես ասացի այն, ինչ մենք քննարկել ենք այս նիստի ընթացքում»,-ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը` ընդգծելով, որ քառյակի նիստը ամբողջական ձրաչափով ընթանում է: