Սեյրան Օհանյանն ընդունել է դեսպան Քեթրին Լիչին
12/09/2014 20:15

Սեյրան Օհանյանն ընդունել է դեսպան Քեթրին Լիչին

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: 

Տիկին Լիչը մասնակցել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման հերթական փուլի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության փորձագետների հետ ամերիկա-բրիտանական փորձագիտական խորհրդատվական խմբի անցկացրած խորհրդակցությունների արդյունքների ամփոփմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ձևաչափով պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` Ուելսի գագաթաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի կողմից նախաձեռնված նոր ձևաչափերի շրջանակներում:

 

 

 

 

 

 

Սեյրան Օհանյանն ընդունել է դեսպան Քեթրին Լիչին