Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին
15/09/2014 16:59

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Արթուր Ալեքսանյանին՝ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու առթիվ: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

«Սիրելի Արթուր,

սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունում հաղթելու և չեմպիոնի կոչումը նվաճելու առթիվ:

Հպարտ եմ, որ Տաշքենդում կայացած ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնության եզրափակիչ օրը հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը և երկրորդ անգամ բարձրացավ մեր երկրի դրոշը: Ձեր փայլուն հաղթանակը, որը մեր հավաքականին բերեց երկրորդ ոսկե մեդալը, կրկնակի տոն դարձավ մեր հայրենակիցների համար թե Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս: Վստահ եմ, որ այսուհետ ևս Դուք բարձր կպահեք մեր երկրի պատիվը` մարզական ասպարեզում նոր նվաճումների հասնելով: Շնորհակալություն եմ հայտնում նաև մարզիչներին, ովքեր մեծ ներդրում ունեն մեր ըմբշամարտիկների փառահեղ հաղթանակներում:

Կրկին շնորհավորում եմ Ձեզ աշխարհի չեմպիոն հռչակվելու առթիվ, մաղթում անսպառ եռանդ և հաղթանակներ»,- ասված է շնորհավորական ուղերձում:

 

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին