Զինվորի օրագիր. Բանակում անհնար ա գցել մի բան, ինչին մորդ մատերն են կպել
15/09/2014 17:49

Զինվորի օրագիր. Բանակում անհնար ա գցել մի բան, ինչին մորդ մատերն են կպել

Aysor.am-ը ներկայացնում է Արցախում ծառայող, դիրքապահ զինվորի օրագիրի չորրորդ մասը:

Զինվորի օրագիր

Շարքային Հայկ Մինասյան, Արցախի սահմանապահ N զորամաս

Մաս 4. Առաջին օրերը զորամասում

Շարունակեմ պատմել բանակ գնալուս օրվա մասին…
Առավոտ 5-ի կողմերն էր` հասանք Գորիսի հայտնի խանութը, որտեղից բոլորը հաց են ուտում: Ես լավ չէի զգում. ոչ մի բան չկերա:

Մի երկու ժամից արդեն հասանք Խոջալու ու ստեղ էլ սկսվեց նույն սպասողական վիճակը: Առաջին անգամ հանդիպեցինք հին ծառայողներին:

Գալիս էին հարցնում` էսինչ տեղից, էսինչ մարդն ո՞վ ա: Կամ ուղղակի «զեմ» էին ման գալիս:
«Մասիվից ո՞վ կա», «Տղեք, ո՞վ ա Բանգլադեշից», «Իջևանից մարդ կա՞» ու սենց…
Ես, քանի որ սաղ կյանքս շատ խառը տեղերում եմ ապրել` «զեմ» հասկացություն չունեմ
Նենց որ տենց մենակ նստած ծխելով սպասում էի:

Էդ ժամանակ սկսում ես հիշել ծանոթներիդ` ով ինչ էր խոստանում ծառայությունիցդ առաջ ու մտածում ես, թե ուր կգնաս ստեղից: Ես, եթե անկեղծ, երբեք ոչ մի բան էլ չեմ սպասել «ծանոթներից»: Գիտեի, որ հեռու զորամասում եմ ծառայելու ու տենց էլ ուզում էի:

Վերջը եկավ սպասված պահը: Կարդացին անուն ազգանունս, նստեցինք ավտոբուս ու... դեպի Արցախի հարավ

Մի 5կմ-ից մեր ավտոբուսը փչացավ: Մի ժամից ավելի սպասեցինք: Էդ ընթացքում տուն զանգեցի: Մերոնք չգիտես ոնց իմացել էին զորամասս, ասեցին, որ ինձ Արտակ անունով ֆիզռուկ կդիմավորի: Մի քիչ ուրախացա: Դե տենց անծանոթ տեղ որ գնում ես ու իմանում ես գոնե մեկը դիմավորելու ա` ուրախանում ես:

Ճանապարհից մեկ էլ հիշում եմ, որ կլիման կտրուկ փոխվեց: Գնացինք մի քանի ժամ, երբ հեռվում երևացին շենքերը.
«Տղե՛րք, էս էլ ձեր զորամասը»:

Իջանք շտաբի մոտ, ուղեկցեցին գումարտակ: Ստեղ մեզ դիմավորեց գումարտակի հրամանատարի տեղակալը: Սենյակից դուրս եկավ ու պաթոսով`
«Դե, բարի գալուստ դժոխք» :)  Ծիծաղացինք:

Սկսեց պատմել, որ վերջերս թունավորումներ են եղել ու մենք մեր հետ ունեցած ուտելիքը պիտի թափենք: Մոտս մսով բրդուճներ կային: Գիտեի, որ էսքան ճանապարհից հետո լավ վիճակում չեն, բայց…
Բանակում ընդհանրապես ցանկացած բան, ինչին մորդ մատերը կպել են, գցելը կամ կորցնելն անհնար ա…Էդ զգացողությունը մենակ ստեղ ես ունենում:

Իջանք պահեստ, ֆորմա ստացանք ու «գռաժդանսկիյ» հագուստին հաջողություն :) 
Էլի սաղ իրար անուն ու քաղաք են հարցնում ու էլի ինձ հարցնող չկա:

Առաջին օրը, հիշում եմ, միջանցքում նստած ենք տաբուրետկեքին: Խոսում ենք, ծանոթանում: «Պադշիվ» են բաժանում ու սովորացնում կարել:

Երկրորդ օրը մի տղայա գալիս ու իմ անուն-ազգանունն ասում: Ուրախ ասում եմ` «ես եմ» ու գնում եմ հետևից: Պարզվում ա, որ հորեղբորս տղայի ծանոթներից ա ու մեր մոտ ռազվեդկի սերժանտ:

Ծառայության առաջին օրերն իրա հետ եմ լինում հիմնականում: Հետո հանդիպում եմ նաև ֆիզռուկին, ով շատ լավ մարդ ա դուրս գալիս:

Առաջարկում ա ինձ շտաբում ծառայել, բայց հրաժարվում եմ ու ասում, որ ուզում եմ հետախույզ դառնալ: Տենց ինքը ժպտում ա ու ճանապարհում ա ինձ:)

Հետո կապը հա՛մ իր, հա՛մ սերժանտի հետ կորում ա:

Ծառայության սկզբի օրերը շատ դժվար են: Միանգամից ուստավ:
Պադյոմ-ատբոյ, անընդհատ վազում ես` ծխելու-շարվելու, վերև-շարվելու, ճաշարան-շարվելու: Պլացում մի քանի ժամ շարային ու ահավոր շոգ…Օր էր լինում էնքան էինք զգաստ կանգնում, մինչև մեկի քթից արյուն գար:
Ծառայության էդ շրջանում սկսում ես գնահատել մինչև էդ ապրած կյանքդ:
Ուղեղդ էլ ավտոմատ սկսում ա ծառայել: Նույնիսկ սկում ես ՊՆ երազներ տեսնել

Ամենակարևոր օրը «պրիսյագն ա» էդ շրջանում: Բոլորը սպասում են:

Ամենահետաքրքիրն էն ա, որ սկսում են լավ շարային պարապել, երդման բառերը սովորել: Ֆորմա են լվանում, բածինկա փայլացնում, որ տնեցիները տեսնեն: Ու ամենաուժեղն էն ա, որ ոչ մեկ չի մտածում` իրանց տեսնելուց հետո տնեցիներին ախր չի հետաքրքրելու ոչ ֆորմեն, ոչ բածինկեքը, ոչ էլ ընտիր արած շարայինը... :) 

Օրագրի նախորդ մասերը` Զինվորի օրագիր. Պատմություն զորամասային առաջին Նոր տարվա մասին

Զինվորի օրագիր. Իսկ դուք օրապահ կանգնե՞լ եք 

Զինվորի օրագիր. Մամ ջան, Ղարաբաղ եմ գնում. ամեն ինչ շատ լավ ա...

Զինվորի օրագիր. Բանակում անհնար ա գցել մի բան, ինչին մորդ մատերն են կպել