Արման Մուսինյան. Սերժ Սարգսյանը ուշադիր չի կարդացել մեր փաստարկները
16/09/2014 13:40

Արման Մուսինյան. Սերժ Սարգսյանը ուշադիր չի կարդացել մեր փաստարկները

Քաղական պրոցեսները մտել են ակտիվ շրջան, արդեն վաղը քառյակի ուժերը իրենց վերջնական որոշումը կկայացնեն և կհրապարակեն հանրահավաքի օրը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ կուսակցության մամլո խոսնակ Արման Մուսինյանը` ընդգծելով, թե եկել է այս իշխանություններին տապալելու իսկական ժամանակը:

«Հասարակության գերակշիռ հատվածը քաղաքական աշուն է մտնում մարտականորեն տրամադրված, իսկ իշխանությունը առավել քան երբևէ թուլացած, քանի որ այսօր Սերժի Սարգսյանի վարչախումբը, ըստ էության, հասրակաությանը առաջարկելու, երկիրը բարեկարգելու որևէ դեղամիջոց չունի, և իմ խորին համոզմամբ, չի էլ ցանկանում առաջարկել»,- ասաց նա` հստակեցնելով, թե այս իշխանությունների նպատակը միայն իշխանության վերարտադրությունն է, որն ուզում է իրականացնել «չարաբաստիկ» սահմանադրական բարեփոխումների շնորհիվ:

«Սերժ Սարգսյանը ուշադիր չի կարդացել մեր փաստարկները: Ավելի սպառիչ փաստարկներ, քան ներկայացրել են ՀԱԿ-ը և սահմանադրական բարեփոխումները մերժող մյուս կուսակցությունները, թերևս դժվար է գտնել: Այս նախագծի հիմնական նպատակը ոչ թե քաղաղաքական համակարգի առողջացումն է , այլ՝ Սերժ Սարգսյանի վերարտադրության խնդիրը լուծելը: Սահմանադրությունը արգելում է նրան երրոդ անգամ հայտնվել նախագահի աթոռին, իսկ նրա իշխանտենչությունը այս պարագայում, խորը հակասության մեջ է ներկա Սահմանադրության մեջ»,- հավելեց նա: 

Ըստ Մուսինյանի` գործող Սահմանադրությունը նրանից պաշտպանության ամենալավ միջոցն է և այն թույլ չի տա Սերժ Սարգսյանին վերարտադրվել: «Եթե այսօր քաղաքական ընդդիմադիր ուժերը ոտքի կանգնեն ու ասեն, որ կողմ են դրան, նրա կողմնակիցները կպայքարեն այդ գաղափարի դեմ: Եվ այն քաղաքական ուժը, որը կկանգնի նրա կողքին, կհայտնվի քաղաքական աղբամանում, իսկ այն ուժերը, որոնք կկանգնեն ժողովրդի կողքին, կլինեն այդ աղբամանից դուրս»,- ասաց նա:

Քաղաքական բոլոր ուժերը, Մուսինյանի խոսքով,  դեմ են են խորհրդարանական համակարգին, բայց իր ամբողջ թիմը, թևերը քշտած, ուզում է  բարեփոխել Սահմանադրությունը: «Վստահ եմ, որ Սերժ Սարգսյանի այս նախագիծը ձախողվելու է և նա չի կարողանալու իրականացնել սահմանադրական բարեփոխումներ»,-  եզրափակեց խոսքը Ա. Մուսինյանը:

Նախորդող հրապարակում՝ Ս. Սարգսյանը՝ սահմանադրական բարեփոխումների մասին. Ես փաստարկ չեմ տեսնում

Արման Մուսինյան. Սերժ Սարգսյանը ուշադիր չի կարդացել մեր փաստարկները