2013թ-ին Հայաստանում ազատազրկման է դատապարտվել 239 կին
16/09/2014 09:34

2013թ-ին Հայաստանում ազատազրկման է դատապարտվել 239 կին

«Հայկական Ժամանակը», հղում անելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ օրերս հրապարակած պաշտոնական տվյալներին, գրել է, որ 2013 թ. ընթացքում Հայաստանում ազատազրկման է դատապարտվել 239 կին, ինչը 13 տոկոսով գերազանցում է 2012 թվականի ցուցանիշը։

«2008թ. համեմատ՝ դատապարտված կանանց թիվը 2013-ին աճել է 41 տոկոսով։ Անցած հինգ տարիների ընթացքում դատապարտված կանանց թվով ռեկորդային էր եղել 2009 թվականը՝ 353 կին։ 2013-ի ցուցանիշն այս տխուր ցանկում երկրորդն է»,- նշել է թերթը:

2013թ-ին Հայաստանում ազատազրկման է դատապարտվել 239 կին