Սեպտեմբերի 5-ից 11-ը Երևանում ծնվել է 273 տղա և 234 աղջիկ
16/09/2014 17:54

Սեպտեմբերի 5-ից 11-ը Երևանում ծնվել է 273 տղա և 234 աղջիկ

Սեպտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 38546 քաղաքացի: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 3846 կանչ, որոնց արդյունքում հոսպիտալիզացվել է 774 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները:

Սեպտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 507 երեխա`273 տղա և 234 աղջիկ:  

Սեպտեմբերի 5-ից 11-ը Երևանում ծնվել է 273 տղա և 234 աղջիկ