Ր. Հովհաննիսյան. Սահմանադրական փոփոխություններ պիտի լինեն միայն հանրաքվեով
16/09/2014 13:07

Ր. Հովհաննիսյան. Սահմանադրական փոփոխություններ պիտի լինեն միայն հանրաքվեով

Մենք մինչ օրս չունենք ինքնիշխան Հայաստան, որտեղ հարգվում է Սահմանադրությունը և պետականությունը: Այս մասին այսօր Սահմանադրական բարեփախումների թեմայով խորհրդաժողովի ժամանակ ասաց  «Ժառանգություն» կուսակցության  առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Խորհրդաժողովի քննարկումներին մասնակցում են ԱԺ բոլոր խմբակցությունների` այդ թվում ՀՀԿ-ի ներկայացուցիչները:

«Նման փաստաթղթի քննարկումը պետք է կայանա միայն ֆորումի միջոցով: Ու առհասարակ նման փոփոխությունները պիտի կատարվեն միայն հանրաքվեի ինստիտուտի կիրառմամբ»,- ասաց Րաֆֆի Հովահանիսյանն` ընդգծելով, որ, միաժամանակ, առանց պետական որակի, առանց սահմանադրական ընթացակարգի ժողովրդի վստահությանը հասնելը հնարավոր չէ:

Րաֆֆի Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ այսօրվա քննարկմանը մասնակցող պաշտոնյաներն, ովքեր ուղղակի կապ ունեն այդ փաստաթղթի հետ, կկարողանան տալ որոշ հարցերի պատասխաններ:
 

Ր. Հովհաննիսյան. Սահմանադրական փոփոխություններ պիտի լինեն միայն հանրաքվեով