Սեյրան Օհանյան. Հակառակորդի դիվերսիաների դեմ պայքարի համակարգ է ստեղծվել
16/09/2014 12:13

Սեյրան Օհանյան. Հակառակորդի դիվերսիաների դեմ պայքարի համակարգ է ստեղծվել

Արցախում և Հայաստանում հակառակորդի դիվերսիաների դեմ պայքարի համակարգ է ստեղծվել։ Այս մասին այսօր Երևանի պետական համալսարանում ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյնար Օհանյանը:

«Հակառակորդի բոլոր դիվերսիոն գործողությունները հասել են մինչև մեր ստեղծած այդ ինժեներական սարքավորումները և կանգ են առել, չեն կարողացել առաջ գնալ»,- բացատրեց նախարարը։

Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաև քաղաքացիական անձանց կողմից սահմանի խախտման դեպքերին.

«Այո, որոշ տեղերում կան բաց տարածքներ, քանի որ մեր լեռնային պայմանները թույլ չեն տալիս ամբողջությամբ յուրաքանչյուր մետրը փակել: Բայց այդ տեղերում էլ կան համապատասխան նշաններ: Ցավոք, վերջին շրջանում սահմանը հատած մարդկանց մեծ մասն ունեցել է որոշակի մտավոր խնդիրներ և ուշադրություն չի դարձրել նշաններին»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարն ընդգծեց, որ վերջին դեպքերից հետո հակառակորդը ևս մեկ անգամ համոզվեց` Հայաստանի և Արցախի հետ պարտադրանքի լեզվով խոսելն անհնար է: 

Սեյրան Օհանյան. Հակառակորդի դիվերսիաների դեմ պայքարի համակարգ է ստեղծվել