ՄԻԵԴ-ում Ալվինա Գյուլումյանին փոխարինողի անունն առայժմ հայտնի չէ
18/09/2014 09:08

ՄԻԵԴ-ում Ալվինա Գյուլումյանին փոխարինողի անունն առայժմ հայտնի չէ

ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր Ալվինա Գյուլումյանը, ով այդ պաշտոնում ստանում է 13 հազար եվրո աշխատավարձ, շուտով վերադառնալու է Հայաստան՝ ՍԴ անդամի կարգավիճակով, և ստանալու է մոտավորապես 850 հազար դրամ։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակը»:

«Իսկ նրա փոխարեն եվրադատարանի անդամ դառնալու համար հայտարարված մրցույթում առայժմ ոչ մի թեկնածու պաշտոնապես չի առաջադրվել։ Բայց սա խաբուսիկ անտարբերություն է, և առաջիկա օրերին, անպայման, կլինեն թեկնածուներ: Պետք է հուսալ միան, որ 13 հազար եվրո աշխատավարձը կհասնի արժանավորին»,- հավելել է թերթը։

ՄԻԵԴ-ում Ալվինա Գյուլումյանին փոխարինողի անունն առայժմ հայտնի չէ