Հանրահավաքին խոսել սահմանադրական բարեփոխումներից՝ դա կլինի ամենամեծ սխալը
19/09/2014 17:40

Հանրահավաքին խոսել սահմանադրական բարեփոխումներից՝ դա կլինի ամենամեծ սխալը

«Մեր կարծիքով՝ քառյակին ամենամեծ վնասը կլինի այն, եթե հանրահավաքի ժամանակ մեր գործընկերները որոշեն պահանջել հետ կանգնել սահմանադրական բարեփոխումներից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ ընդգծելով, որ քաղաքական ուժերը պետք է շատ զգույշ լինեն, հակառակ դեպքում՝ ամեն ինչ կկրոցնեն:

«Մեր գործընկերները պետք է հստակեցնեն, թե որն է լինելու իշխանություններից պահանջը: Հնչում են իշխանափոխության տեսակետներ, բայց չեն կողմոնորշվում` ինչպես դա անել: Ասում են` էսկալացիա կազմակերպել փողոցում մինչև վերջ, ինչպես 2008-ին, բայց բոլորը խաղաղ զարգացման կողմնակից են: Կառավարության հրաժարականն արդի չէ»,-նշեց  պատգամավորը՝ հավելելով, որ եթե մյուս քաղաքական ուժերը այդպես շարունակեն, ինքը անձամբ խորը հիասթափություն և մեծ ցավ կապրի:

Վարդանյանի համոզմամբ՝ այդ քայլրը կլինի նրանց ամենասխալ ընթացքը, և հանրահավաքի մասնակցներն ակամա կնպաստեն իշխանության դիրքերի հետագա ամրապնդմանը: «Հենց դրանով կնպաստեն իշխանության վերարտադրմանը: Վախենամ` իշխանությունները այս հարցում զիջման գնան և նույն համակարգով գնան հաջորդ ընտրություններին»,-ասաց նա:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ մյուս երեք կուսակցությունները չսպասեցին հոկտեմբերի 15-ն անցնի, հայեցակարգը պատրաստ լինի, նոր կազմակերպեն հանարահավաքը, Աղվան Վարդանյանը նշեց, որ այդ հարցի շուրջ համաձայնության չեն եկել մյուս երեք ուժերը:

«Մեր գործընկերները պարզ ասացին, որ չեն շրջանցելու սահմանադրական բարեփոխման թեման և ասացին, որ այլևս իմաստ չունի հետաձգել հանրահավաքը, իսկ մենք չէինք կարող մասնակցել այդ հանրահավաքին»,-ասաց Ա. Վարդանյանը:

Հանրահավաքին խոսել սահմանադրական բարեփոխումներից՝ դա կլինի ամենամեծ սխալը