ԱԺ նախագահը հանդիպել է «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովի մասնակիցներին
19/09/2014 20:00

ԱԺ նախագահը հանդիպել է «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովի մասնակիցներին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել է «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի մասնակիցների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և աշխարհի տարբեր պետություններից համաժողովի ժամանած սփյուռքահայեր: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և նախապես շնորհավորել  Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ համայն հայությունը միավորվել է մեկ գաղափարի շուրջ՝ դատապարտել հայության դեմ կատարված ոճրագործությունը, հասնել ցեղասպանության ճանաչմանը մարդկության կողմից, քանի որ ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի խնդիրն է, այլև միջազգային հանրության:

ՀՀ ԱԺ նախագահը հույս է  հայտնել, որ 2015 թվականին Երևանում Մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումներին կմասնակցեն ոչ միայն հայեր, այլև Հայոց ցեղասպանությունը դատապարտող օտարազգիներ: Մտքերի փոխանակության ընթացքում խորհրդարանականնները և համաժողովի մասնակիցները զրուցել են և բարեմաղթանքներ հղել միմյանց:

ԱԺ նախագահը հանդիպել է «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովի մասնակիցներին