Լևոն Հայրապետյանի գործով դատարանը մերժել է փաստաբանի բողոքը
19/09/2014 13:17

Լևոն Հայրապետյանի գործով դատարանը մերժել է փաստաբանի բողոքը

Մոսկվայի Բասմանյան դատարանն օրինական է ճանաչել քննիչի մերժումը՝ հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի շահերը փաստաբան Ալեքսանդր Հարությունյանի կողմից պաշտպանելու թույլատվության վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Itar-tass»-ը:

Լ. Հայրապետյանը մեղադրվում է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վաճառքի ժամանակ խոշոր գումարի յուրացման ու լվացման մեջ:

Ավելի վաղ քննիչը իր մերժման որոշման մեջ գրել էր, որ Լ. Հայրապետյանը իր ձեռագրով գրել է այն 3 փաստաբանների անունները, որոնք իրեն պետք է պաշտպանեն և Ա. Հարությունյանի անունը դրա մեջ չի եղել:

Դատարանի մամուլի քարտուղարը ITAR-TASS-ին հայտնել է, որ դատարանը մերժել է բավարարել փաստաբան Ա.  Հարությունյանի բողոքները՝ չգտնելով այդ պահանջների հիմնավորումը:

Նախորդող հրապարակում՝ Լևոն Հայրապետյանին հիվանդանոցից վերադարձրել են բանտախուց

Լևոն Հայրապետյանը չպետք է պահվեր կալանավայրում. ՄԻՊ ներկայացուցիչ


 

Լևոն Հայրապետյանի գործով դատարանը մերժել է փաստաբանի բողոքը