.jpg)
19/09/2014 20:22
«Տոյոտա» մակնիշի մեքենան արգելափակվել է ճահճում
Ժամը 19.00-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղում` «Տաշկերտի գոմեր» կոչվող տարածքում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ճահճում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ցեխակույտից դուրս են բերել Դ. Ա.-ին պատկանող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան: