20/09/2014 15:54
Հայրիկյանն՝ արտահերթ ընտրությունների մասին. Ուժերը նման պահանջ չունեն
«Արտահերթ ընտրությունների հավանականությունը շատ քիչ եմ համարում»,- պատասխանելով Ayspor.am-ի հարցին, թե որքանո՞վ է հավանական համարում արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրությունները, սաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Հայրիկյանի խոսքով՝այդպիսի օրակարգով որևէ կազմակերպության դեռևս ինքը չի տեսնում: Համենայնդեպս, գոնե իրեն դեռ հայտնի չէ այդպիսի մի քաղաքական ուժ:
«Արտահերթ ընտրությունների ծրագրով որևէ քաղաքական ուժ դեռևս հանդս չի գալիս: Ես չեմ էլ պատկերացնում, թե որ քաղաքական ուժը այդպիսի պահանջ կներկայացնի: Եթե միանային մեզ և իրենց դրսևորեին որպես իսկական քաղաքական ուժ, դա հնարավոր էր, բայց նրանք չմիացան: Իսկական ռազմավարություն ունեցող քաղաքական ուժը, իշխանություններից չի պահանջում, որպեսզի նա հեռանա և նրանց տեղը ինքը գա ու զբաղեցնի: Իսկական քաղաքական ուժը հայտարարում է, որ իշխանությունները սխալ մարտավարություն են վարում: Նրանք մեզ չմիացան: Այդ կամքը կամ մակարդակը չունեցան: Իսկ դա նշանակում է, որ կամ ինքնասիրահարված են, կամ ինքնաբարդույթավորված, կամ էլ հետին պլան ունեն»,- ասաց Պ. Հայրիկյանը: