22/09/2014 14:50
Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է գնդապետ Օնիկ Գասպարյանին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի, գնդապետ Օնիկ Գասպարյանը պարգևատրվել է: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության գործում մատուցած նշանակալի ծառայությունների համար թիվ 37082 զորամասի հրամանատար, գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: