ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի երեք թեկնածուների անունը գաղտնի է պահվում
23/09/2014 09:07

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի երեք թեկնածուների անունը գաղտնի է պահվում

ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցելու նպատակով երեկ արդեն երեք թեկնածուներ էին դիմել: Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնել է արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

Վերջինս, սակայն, փոխանցել է, որ մասնակիցների պահանջով անունները հրապարակման ենթակա չեն: Թե ինչի՞ համար է այս հույժ գաղտնիությունը անհասկանալի է: Թերթին հայտնի է դարձել, որ դիմողներից երկուսի մոտ փաստաթղթային անճշտություններ են եղել, որոնք, սակայն, շտկելի են:

Հիշեցնենք, հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 24-ն է:
 

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի երեք թեկնածուների անունը գաղտնի է պահվում