Ոսկու շուկայի սեփականատերը շարունակում է ահաբեկել աշխատակիցներին
27/09/2014 09:38

Ոսկու շուկայի սեփականատերը շարունակում է ահաբեկել աշխատակիցներին

«Չորրորդ իշխանության» տեղեկացմամբ` Երևանի ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը շարունակում է վրեժ լուծել նախօրեին կառավարության մոտ բողոքի ցույցին մասնակցած ոսկու շուկայի առևտրականներից: Բավական չէ՝ նախօրեին նա ջարդուփշուր էր արել առևտրականների սեղանները, հիմա էլ որոշել է խզել նրանց հետ աշխատանքային պայմանագրերը:

Թերթին հայտնի է դարձել, որ նա պայմանագիրը խզելու որոշում է կայացրել, իբր, շինարարական աշխատանքներ իրականացնելու համար: Երեկ առևտրականները Վաղարշից նման բովանդակությամբ գրություն են ստացել. «Ձեզ զգուշացնում ենք, որ շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով, մեր տնտեսական կարիքների համար՝ ձեր պայմանագիրը կլուծարվի 15 օրվա ընթացքում»:
 

Ոսկու շուկայի սեփականատերը շարունակում է ահաբեկել աշխատակիցներին