ԱԺ արտահերթ նիստ այսօր՝ առանց Հանրապետականի
29/09/2014 14:57

ԱԺ արտահերթ նիստ այսօր՝ առանց Հանրապետականի

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր՝ ժամը 18.30-ին,  արտահերթ նիստ է հրավիրվում:

Հիշեցնենք, որ արտահերթ նիստ հրավիրվել էր «Օրինաց երկիր» խմբակցության կողմից՝ քննարկելու «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի փոփոխությունը և այլ օրենքների նախագծեր:

ԱԺ նախագահի հայտարարությունից հետո, սակայն, «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վարման կարգով ձայն խնդրեց՝ ասելով, թե իր համար զարմանալի էր այս հայտարարությունը, քանի որ, կարծես թե, ընդհանուր հայտարարի էին եկել:

Ըստ նրա, ՍԴ-ում քննման առարկա է նշված օրենքների սահմանադրականության հարցերը, և կառավարությունը նախագծերի վերաբերյալ հայտնել է իրավաբանական կարծիքը:

«Պետք է առայժմ ձեռնպահ մնալ քննարկումներից ու դրանց անդրադառնալ ՍԴ-ի որոշումից հետո: ՀՀԿ-ն նպատակահարմար չի գտնում մասնակցել արտահերթ նիստին»,-ասաց Բաղդասարյանը: 

ԱԺ արտահերթ նիստ այսօր՝ առանց Հանրապետականի