Ստեփանակերտում մտածում են ուռուցքաբանական կենտրոն բացելու մասին
29/09/2014 17:15

Ստեփանակերտում մտածում են ուռուցքաբանական կենտրոն բացելու մասին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված մայրաքաղաք Ստեփանակերտում նոր ուռուցքաբանական կենտրոնի կառուցման հարցերին:

Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Անդրադառնալով ներկայացված նախագծերին` Նախագահ Սահակյանը կարևորել է նման բժշկական հաստատության նշանակությունը հանրապետության համար` ընդգծելով, որ այն պետք է համապատասխանի բոլոր ժամանակակից պայմաններին:

Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

Ստեփանակերտում մտածում են ուռուցքաբանական կենտրոն բացելու մասին